Սուրեն Սուրենյանց. Փաշինյանը հատում է մի «կարմիր գիծ»
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Ադրբեջանը դադարեցրել է Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը։
Բաքվի քաղաքականության նպատակն այլևս հասկանալի է: Ընդ որում, Ադրբեջանը երկու հանգամանք հաշվարկել է՝ դա ուժային դիսբալանսն է՝ ի վնաս մեզ, ու երկրորդը՝ այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանը չունի դաշնակիցներ:
Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետպատերազմյան երկու տարիներին: Փաստերն ավելի խոսուն են՝ մեր պաշտպանական կարողությունները չեն ավելացել, Երևանի գոյություն ունեցող կամ չունեցող օրակարգի շուրջ չունենք որևէ դաշնակից:
Կատարյալ ֆիասկո:
Իհարկե, գործող կառավարությունը կարող էր գոնե մի «ծառայություն» մատուցել մեր ժողովրդին, եթե որոշեր անցնցում հեռանալ:
Այդ պատրանքն էլ չունենանք, որովհետև պետության համար ոչինչ չանելու գինը եղել է հենց սեփական իշխանության ամրապնդումը:
Ճակատագրական օրեր են ու վախենամ, որ Փաշինյանը հատում է մի «կարմիր գիծ», որից անդին այլևս հնարավոր չի լինելու անցնցում հեռացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ. Թաթոյան
- Խաղաղապահները բանակցում են ադրբեջանցիների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների տեղաշարժը վերականգնելու համար. ՌԴ ՊՆ
- Դիմում ենք ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՄԱԿ-ին և ԵՄ-ին. արցախցի Տիգրան Աղաջանյան
- Հիշեցում ՌԴ դեսպանատանը. Հայաստանում ու Արցախում ուրախությամբ չեն ընդունել կապիտուլյացիոն փաստաթուղթը, բայց դրա երկու կետ չի կատարվում
- Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց՝ ըստ հայկական ու ռուսական տարբերակների
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին