Ռուսաստանը մի կողմ պետք է դնի դիվանագիտական բառապաշարը և հստակ պարզաբանի, թե ինչ է պահանջում Ադրբեջանը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ռուսաստանը մի կողմ պետք է դնի դիվանագիտական բառապաշարը և հստակ պարզաբանի, թե ինչո՞ւ է Ադրբեջանը փակել ՌԴ վերահսկողության տակ գտնվող միջանցքը և ինչ է պահանջում։
Եթե այս քայլով Ադրբեջանը, Թուրքիան, երրորդ երկրները փորձում են Ռուսաստանին ամբողջությամբ հեղինակազրկել, ապա դա խնդրի միայն մի կողմն է, իսկ հայ ժողովրդի համար առաջնայինն այս պահին Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունն է։
Բոլոր այն երկրները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային խաղաղության և կայունության դիրքերից, պետք է տեղից վերջապես շարժվեն, հակառակ դեպքում դա կդիտվի Ադրբեջանի համար վառած կանաչ լույսի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան