Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ.
«Լաչինի միջանցքի արգելափակումը գործնական արտահայտումն է բազմաթիվ ահազանգերի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է որդեգրել: Ադրբեջանական ԶՈւ կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում:
Ընդգծում ենք, որ միջազգային պարտավորությունների, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ստանձնած հանձնառությունների անշեղորեն կատարումը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո տեղաշարժի անխափան իրականացումը առանցքային են ԼՂ հիմնախնդրի քաղաքական հանգուցալուծման, տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման, ժողովուրդների խաղաղ համակեցության համար:
Ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի:
Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը և այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսենք միջազգային գործընկերների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ապրելու երկիր». Սա մեկ անգամ փաստում է, որ միայն Ադրբեջանից անկախ կարգավիճակը կարող է անվտանգության երաշխիքներ տալ արցախահայությանը
- Արցախի ՄԻՊ. Շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին, 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից
- Մհեր Մուսայելյան. Արցախում 5 հիվանդի անհրաժեշտ է շտապ Երևան տեղափոխել
- ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր. Արցախի ԱԺ
- Արցախի Անվտանգության խորհուրդը նամակով կդիմի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
- «Հայրենիք». Օրհասական այս պահին կանգնած ենք Արցախի անկոտրում ժողովրդի կողքին
- Ադրբեջանցիների այցերն Արցախ պետք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշվի. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին