Արցախի ՄԻՊ. Շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին, 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է.
«Արդեն 24 ժամ է Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։
Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։
Սա ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հերթական դրսևորումն է, որը նպատակ ունի ահաբեկելու Արցախի ժողովրդին, գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելու Արցախից և պարտադրելու իր կամքը։ Սրանք մարդու իրավունքների լայնածավալ ու կոպտագույն խախտումներ են, որոնց վերաբերյալ մինչ այս պահը միջազգային պատշաճ արձագանք չկա։ Ես ակնկալում եմ միջազգային դերակատարների ակտիվ արձագանքը, մարդիկ չպիտի անտեսվեն՝ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից ու պետությունների քաղաքական ու տնտեսական շահերից»։
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Մուսայելյան. Արցախում 5 հիվանդի անհրաժեշտ է շտապ Երևան տեղափոխել
- Արցախի պետնախարարի ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը կգործի 24-ժամյա ռեժիմով
- ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր. Արցախի ԱԺ
- Արցախի Անվտանգության խորհուրդը նամակով կդիմի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
- «Հայրենիք». Օրհասական այս պահին կանգնած ենք Արցախի անկոտրում ժողովրդի կողքին
- «Եթե ԵՄ-ում իսկապես անկեղծ են խաղաղության հարցերում, ապա հետևողականություն կդրսևորեն նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ»
- Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ հումանիտար ճգնաժամ ստեղծել. ՄԻՊ
- Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախը. ՆԳՆ
- Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի
- Արցախի նախագահը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան