ԱՄՆ-ը հայտարարել է էներգատեխնիկայի առաջին խմբաքանակի Ուկրաինա առաքման մասին
ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել էներգետիկ սարքավորումների առաջին խմբաքանակը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Նշվում է, որ առաջին տրանշը ներառել է մոտ 13 մլն դոլարի էներգետիկ սարքավորումներ։
Ըստ հոդված՝ ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Դեյվիդ Թերեքըն անցած շաբաթ հանդիպում է կազմակերպել էներգետիկ ընկերությունների հետ՝ քննարկելու ուկրաինական ենթակառուցվածքներին աջակցելը։
Մեկ այլ ամերիկացի քաղաքական գործիչ, որի անունը չի նշվում, ասել է, որ սարքավորումներն ուղարկվել են ամերիկյան ռազմաբազայից՝ որպես Ուկրաինային 53 միլիոն դոլար արժողությամբ աջակցության ծրագրի մի մաս, որը հաստատվել է անցյալ ամիս: