Մհեր Մուսայելյան. Արցախում 5 հիվանդի անհրաժեշտ է շտապ Երևան տեղափոխել
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հինգ հիվանդ կա, որոնց պետք է շտապ տեղափոխել Երևան՝ բուժհետազոտության, բուժման նպատակներով։
Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։
«Նրանցից երեքին անհապաղ պետք է տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք։ Նրանցից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրացից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսի վիճակն էլ ծան են, կայունացվել է, բայց կարիք ունեն տեղափոխման»,-ասաց Մուսայելյանը։
Հիվանդներից մեկին արհեստական շնչառության սարք է միացված, ունի սուր բրոնխիալ ասթմա, թոքաբորբ, թթվածնային անբավարարություն։
Նրա խոսքով, մյուս հիվանդը՝ 60-ն անց հետազոտություններից հետո այսօր պետք է սրտի վիրահատության ենթարկվեր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։
«Ամեն բան պատրաստ է, պայմանավորվածությունը կա վիրահատության, բայց ճանապարհը փակ է»,-ասաց նա։
ԲԿ տնօրենի խոսքով, այս պահին բժշկական կենտրոնը դեղորայքի ու բժշկական միջոցների պակաս չունի, սակայն եթե այս իրավիճակը երկար շարունակվի, ապա լուրջ խնդիր է առաջանալու։
Լուսանկարում Ստեփանակերտի բժշկական կենտրոնում գտնվող ու Երևան տեղափոխվելու կարիք ունեցող հիվանդներից մեկն է։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետնախարարի ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը կգործի 24-ժամյա ռեժիմով
- ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր. Արցախի ԱԺ
- Արցախի Անվտանգության խորհուրդը նամակով կդիմի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
- Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ հումանիտար ճգնաժամ ստեղծել. ՄԻՊ
- Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց՝ ըստ հայկական ու ռուսական տարբերակների
- Լաչինի միջանցքը թեկուզ մի քանի ժամով փակելը հղի է անդառնալի հումանիտար հետևանքներով. Արցախի ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ. Այս պահին Արցախի ժողովուրդը շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան