Քաղաքական 16:19 13/12/2022 Հայաստան

Առաջարկել ենք ավելացնեն ռուս խաղաղապահների թվաքանակը և ստանան միջազգային մանդատ. Դավիթ Բաբայան

«Արդեն ավելի քան 29 ժամ  Արցախն ամբողջությամբ շրջափակման մեջ է, արդեն իսկ սկսվել է  այդ տոտալ շրջափակումը։ Սա փաստ է։ Դա կլինի՞ նախաբան ավելի  լայնածավալ գործողութունների համար։ Ինչ որ կերպ դա կախված է միջազգային հանրության  համապատասխան արձագանքից»,- Երևանում ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա, եթե չլինի արձագանք, որևէ շահագրգռվածություն, Արցախի ժողովրդի նկատմամբ կարեկցանք, լինի անտարբերություն, իհարկե, սա կարող է բերել նորանոր զարգացումների, եթե հիմա չէ, ապա մի քիչ ավելի ուշ կամ հաջորդ անգամ։

Բաբայանն ընդգծեց՝ անպատժելիությունը խթանում է ագրեսիան։

«Իհարկե, երբ որ ադրբեջանցիները տեսնում են անպատժելիություն, միջազգային հանրության որոշ անդամների կողմից խրախուսում, օրինակ, նույն Թուրքիայի կողմից, բնական է, Ադրբեջանն ավելի համարձակ է դառնում, դիմում է  այսպիսի սարսափելի քայլերի. փաստորեն 21-րդ դարում սովամահի առջև կանգնեցնում մի ողջ ժողովրդի»,- ասաց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Նա կարծում է, որ եթե աշխարհով մեկ լինի կոշտ արձագանք, դա իր ազդեցությունը կունենա, ճիշտ է՝ ոչ 100 տոկոս կազդի, բայց ազդեցություն կունենա։

Ինչ վերաբերում է  ռուս խաղաղապահների  կողմից ռազմական ճանապարհով ճանապարհը բացելու հնարավորությանը, Դավիթ Բաբայանն ասաց. «Առաջարկել ենք, որ անհրաժեշտ է նախ և առաջ ավելացնել խաղաղապահների թվաքանակը։ 1980 հոգի՝ շփման գծի ամբողջ երկայնքով կամ մոտակայքում տեղակայված, քիչ թիվ է։ Ադրբեջանական, այսպես կոչված թատերական այս ներխուժման դեմ կանգնած էին ընդամենը 1-2 խաղաղապահ զինվոր։

Երկրորդ,  մենք առաջարկել ենք, որպեսզի ռուս խաղաղապահները ստանան միջազգային մանդատ։ Ցանկալի էր հենց ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից։ Դա հնարավորություն կտար միջազգային լեգիտիմություն և հնարավորություն կանխելու նման պրովակացիաները, քանի որ այդ ուժերը խաղաղապահներ են,  նրանք չեն պարտադրում խաղաղություն, ինչպես եղել է  Կոսովոյում, այլ տեղեր։

Ստանալով միջազգային մանդատ՝ արդեն որոշ նոր որակներ կհաղորդվեր այդ առաքելությունը և միգուցե իրավիճակն ավելի կայուն կլիներ»։

Նա նշեց, որ, իսկապես, առանց ռուս խաղաղապահ առաքելության, չկա Արցախի անվտանգություն։ 

Հարցին՝ այս իրավիճակում ռուս խաղաղապահներն ունե՞ն ճանապարհը բացելու մանդատ, Դ. Բաբայանն ասաց. «Ռուս խաղաղապահները խաղաղապահներ են, պատժիչ բաղադրիչը չունի։

Կանգնած են 2-3 խաղաղապահ, որոնց առկայությունն այնտեղ արդեն կայունության մի գրավական է եթե կողմերը հետևում են քաղաքակիրթ նորմերին։ Եթե կողմերից մեկի պետական քաղաքականության հիմքում ահաբեկչությունն ու ատելություն է, նույն խաղաղապահները հայտնվում են ծանր վիճակում։ Այդ ճանապարհն անցնում է ամբողջությամբ Ադրբեջանի օկուպացրած տարածքում։  Կան մի քանի ռուս խաղաղապահ։ Գալիս է մի ամբոխ՝  կանանցով, երեխաներով, ներխուժում են այդ տարածք։ Ի՞նչ պետք է անեն։ Դրա համար ենք ասում՝ մանդատը երկարաձգվի,  քանակը շատանա և ստանան միջազգային հանրության կողմից համապատասխան լիազորություններ»։

Նա ընդգծեց, որ ռուս խաղաղապահները ուժի կիրառման լիազորություններ չունեն։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:38
Գարեգին Երկրորդը պատվո բարձր շքանշանների արժանացրեց բարերարներ Տեր և Տիկին Աշոտ և Լորա Թունյաններին
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել  շքանշանի հանձնման արարողություն։ «Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում...
Աղբյուր` Panorama.am
23:27
Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ. Տարոն Սիմոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Շատ կարևոր որոշում Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2
Նոյեմբերի 4-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թբիլիսիում ավարտվել է ընդդիմության բողոքի ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ավարտվել է ընդդիմադիրների բողոքի ցույցն ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնցով հաղթել էր...
Աղբյուր` Panorama.am
22:06
Հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Քանաքեռավան գյուղի բնակիչներից, ովքեր իրենց...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԱԺ մի քանի պատգամավորի գնահատականը համարում ենք սուբյեկտիվ. «Շողակաթ» ՀԸ
«Շողակաթ» հեռուստաընկերությունը պարզաբանում  է տարածել հոռուստաընկերության  վերաբերյալ ԱԺ-ում հնչած գնահատականների...
Աղբյուր` Panorama.am
21:51
Լրագրող Վահե Մակարյան. ԱԺ նախկին որևէ նախագահ իրեն թույլ չէր տալիս լրագրողի հասցեին որևէ անպարկեշտ արտահայտություն
«Տաս տարուց ավելի  լուսաբանում եմ խորհրդարանի աշխատանքը, տեսել եմ Ազգային ժողովի մի քանի նախագահ, անկախ այդ մարդկանց քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:34
Նարեկ Սարգսյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
21:24
Բռնապետական իշխանությունները մեծ եռանդով շարունակում են մեր կրթական համակարգի կուսակցականացում. Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:43
Այո, ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան
«Այո, ես պատճառ եմ եղել կամ իմ ոչ ամբողջական վերլուծության արդյունքով է, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ոստիկանապետի նկարները կրկին հայտնվել են Երևանի փողոցներում
«Սրբազան պայքարը» լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Կրկին ոստիկանապետի նկարներն են հայտնվել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ի՞նչ կլինի ԱՄՆ-ի կանաչ տնտեսության հետ ընտրություններից հետո․ Euronews
Արդյո՞ք ԱՄՆ-ը կմնա եվրոպական էլեկտրական մեքենաների հիմնական շուկա: Թե՞ կզարգացնեն իրենց արտադրությունը։ Euronews-ի փոխանցմամբ՝ մոտենում են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է արտերկիր այցի ընթացքում
«Անկեղծ ասած` դեռ Սրբազանին չեմ հանդիպել և ոչնչից տեղյակ չեմ: Բայց չեմ էլ կարծում, որ որևէ մեկը, բացի իրենից, այս հարցերին կարող է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Էրդողան․ Ամբողջովին դադարեցրինք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին՝ որակելով դրանք որպես «դարի ամենադաժան...
Աղբյուր` Panorama.am
19:32
Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում «GAZelle» -ը բախվել է ավտոմեքենային և կողաշրջվել, կան տուժածներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 15:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29 գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Իրանի նախագահը կգլխավորի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև. Լրագրողը մանրամասներ է հրապարակել
Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ  է գրանցվել «Մեդիահաբ»-ի լրագրող Վահե Մակարյանի և Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մեղրաշեն բնակավայրի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են...
Աղբյուր` Panorama.am
18:43
Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թբիլիսիում երթ է ընթանում
«Սադգուրիս մոեդանի» հրապարակում հավաքված ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու նրանց համախոհները շարժվում են դեպի Ռուսթավելիի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ
Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
18:10
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնաա վաղը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք կվերադառնաա նոյեմբերի 5-ի`...
Աղբյուր` Panorama.am
17:49
Աննա Հակոբյանի հրավիրած խնջույքին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրավիրած Խնջույքին մասնակցել է  նաև  «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 ինքնաթիռը երկուշաբթի օրը վթարի է ենթարկվել պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուն հասցրել է լքել...
Աղբյուր` Panorama.am
17:09
Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբում և պատրաստվում է մասնակցել նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչ պայմաններում են շաուրմա պատրաստել Ֆուչիկի փողոցի սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք....
Աղբյուր` Panorama.am
16:27
Վրաստանի նախագահի խառնաչկությունը՝ հեռանալուց առաջ. Սարգսյան
«Վրաստանի նախագահը վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար»
Աղբյուր` Panorama.am
16:17
Անձրևատարները նույն կոյուղատարների հորոխպոր տղերքն են. Տիգրան Ավինյան
«Ինձ հարյուրավոր մարդիկ նամակներ են գրում, որ թափառող շների վիճակը ոչ թե լավանում է, այլ հակառակը։ Տանում են դրանց ստերջացնում են՝ավելի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}