Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ժաննա Անդրեասյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- նշված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Ժ. Անդրեասյանը նախօրեին Նիկոլ Փաշինյանի հրաանագրով ազատվել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից։
Իսկ Վ. Խաչատուրյանի հրամանագրով, Վահրամ Դումանյանն ազատվել էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Համբարձում Մաթևոսյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից, Վահրամ Դումանյանը՝ ԿԳՄՍ նախարարի
- Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում