«Ժողովուրդ». Փաշինյանի թիմում արդեն ՆԳ նախարարի փնտրտուք և թեկնածուների լոբբինգի գործընթաց է մեկնարկել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ոստիկանությունը դեռ նախարարություն չի դարձել, բայց Նիկոլ Փաշինյանի թիմում արդեն նախարարի փնտրտուք և թեկնածուների լոբբինգի գործընթաց է մեկնարկել:
«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ 4 թեկնածուի անուն է շրջանառվում իբրև ներքին գործերի ապագա նախարար՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյան (որը կառավարության մի մասում ունի աջակցություն), ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան (որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում ունի համակիրներ (ԱԻՆ-ը լուծարվում է, մտնում ՆԳՆ տիրույթ)), ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան (որը խորհրդարանում ունի աջակցություն՝ ի դեմս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի մի քանի անդամների) և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան, որին ՀՀ կառավարությունից վստահեցրել են, թե հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը (նրա և Նիկոլ Փաշինյանի միջև մտերմությունն առանձնակի ջերմություն ունի):
Ահա այսպես, Լաչինի միջանցքը փակ էր, Արցախը գտնվում է հումանիտար աղետի շեմին, սակայն ՔՊ-ում ՆԳ նախարարի փնտրտուք է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան