Արցախում վաղվանից դպրոցները չեն գործելու․ Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ Արցախի կառավարությունը որոշում է ընդունել չորեքշաբթի առավոտից չբացել կրթական հաստատությունները՝ համալսարաններն ու դպրոցները, քանի որ Ադրբեջանի կողմից գազի դադարեցման պայմաններում անհրաժեշտ է էներգիայի խնայում։
«Արդեն մի քանի շարունակ գտնվում ենք լուրջ ճգնաժամի մեջ, որը մեր հարևան պետությունը ստեղծել է մեզ համար՝ փակելով ճանապարհը։ Իսկ այսօր ոցույց է տվել ոչ մարդկային մոտեցում մեր նկատմամբ՝ արդեն մի քանի ժամ առաջ կտրելով գազամատակարարումը։ Սա նշանակում է, որ մենք պետք է խնայողաբար մոտենանք էներգիայի ծախսերին։ Ճգնաժամն այսօր իրականություն է դառնում բոլորիս համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք՝ ցույց տալու համար,թե ով է արցախցին և չենք վախենում ոչ ոքից»,- ասաց նա և հավելեց․
«Ստիպված ենք լինելու դպրոցները փակել։ Վաղվանից դպրոցները չեն աշխատելու, քանի որ չկա փայտի վառելիքով պահող տաքություն։ Խնդրում եմ բոլորիդ խնայել և խնայողաբար օգտագործել էներգիան։
Վարդանյանը նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ամբողջ աշխարհում իմանան այս իրավիճակի մասին։
«Վստահ եմ, որ իրենք ամենամեծ սխալ են արել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին