Հանձնվողին ոչ ոք չի օգնում, բայց շրջափակում են. Տարոն Սիմոնյան
Իրավագիտության թեկնածու, դոցենտ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է.
«Պատրանքներով ապրելու հերթական արդյունքը շատ չուշացավ։
Երբ հույսդ դնում ես օտարի, միջազգային հանրության, այլմոլորակայինների, աստվածների կամ Աստծու վրա ու հանձնվում ես «հանգիստ» ապրելու իներցիային, ստիպված ես լինում առերեսվել կյանքի բնական օրենքին՝ «միայն նա է արժանի կյանքին ու ազատությանը, ով ամեն օր պատրաստ է նետվել մարտի դրանց համար», ԱՄԵՆ ՕՐ։
Եթե օր առաջ գիտացկենք սա, մեր հայացքները կուղղենք այս խնդրի լուծման միակ կարևոր գործիքին՝ զենքին, իսկ զենքի ամենամեծ պաշարը մարտի ելնող հայ մարդու ոգին է։
Անսասան պայքարի երդում տված մարդուն ու ազգին օգնում են թե՛ օտարները, թե՛ միջազգային հանրությունը, թե՛ այլմոլորակայինները, թե՛ աստվածները, թե՛ Աստված ու նույնիսկ միջազգային իրավունքը։
Հանձնվողին ոչ ոք չի օգնում, բայց շրջափակում են։
Հա, ի դեպ մոլորակի այս հատվածում երկու տեսակ հող կա՝
• հող, որ իր բնական պաշարներով քեզ հարստացնում է, և
• հող, որ պարզապես սուրբ է ու հոգիդ է հարստացնում։
Կողմնորոշվենք, որ գնանք առաջ։
Իմ կարծիքով, մեզ երկուսն էլ բաժին են ընկել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին