Ադրբեջանի կողմից «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարումը դադարեցնելը, «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ
Գազից, ջեռուցումից ու տաք ջրից մտադրված զրկել են 120,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ, երեխաների ու տարեցների` առաջացնելով հիմանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ: Չեն գործում դպոցներն ու մանկապարտեզները:
Դրանից բացի, արդեն երկրորդ օրն է՝ «բնապահպան» ներկայացող Ադրբեջանի ակտիվիստները, իրականում` զինվորականներ ու պետական ծառայողներ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից փակ են պահում նաև Լաչինի միջանցքը՝ Շուշի – Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև:
Այս ամենը ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր:
Էլ ինչպե՞ս է լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ:
Այս հանցավոր քաղաքականության ապացույցները կուղարկվեն միջազգային կազմակերպություններին»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսհաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով.ԿԳՄՍՆ
- 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները. ԱՀ ՆԳՆ
- Արցախում վաղվանից դպրոցները չեն գործելու․ Ռուբեն Վարդանյան
- Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը
- Արցախի թեմի առաջնորդ. Հորդորում ենք չտրվել թշնամու սադրանքներին, չկորցնել զգոնությունը, որին հենց ձգտում է մեր թշնամին
- Ադրբեջանը փորձելու է հնարավորինս երկար փակ պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Դիմում ենք ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՄԱԿ-ին և ԵՄ-ին. արցախցի Տիգրան Աղաջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան