Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Արցախի Հանրապետյան ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են.
«Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը:
Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։ Այսօր Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը
- Ադրբեջանի կողմից «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ. Թաթոյան
- Արցախում ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսհաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով.ԿԳՄՍՆ
- Խաղաղապահները բանակցում են ադրբեջանցիների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների տեղաշարժը վերականգնելու համար. ՌԴ ՊՆ
- Արցախում վաղվանից դպրոցները չեն գործելու․ Ռուբեն Վարդանյան
- Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը
- Արցախի թեմի առաջնորդ. Հորդորում ենք չտրվել թշնամու սադրանքներին, չկորցնել զգոնությունը, որին հենց ձգտում է մեր թշնամին
- Ադրբեջանը փորձելու է հնարավորինս երկար փակ պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. Հրանտ Մելիք-Շահնազարյան