Արցախի միակ օդանավակայանը նույնպես չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են.
«Արցախը Հայաստանին կապող միակ երթուղին Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով արդեն երկրորդ օրն է՝ չեն կայանում միջպետական ուղևորափոխադրումները: Բազմաթիվ քաղաքացիներ գնված տոմսեր ունեն դեպի Երևան, Հայաստանի այլ մարզեր:
Ստեփանակերտ-Երևան իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների խափանման հետևանքով ճանապարհին մնացած շուրջ 100 ուղևորի ԱՀ Տարածքային կառավարման և ենբթակառուցվածքների նախարարությունը` Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ համատեղ, ժամանակավոր տեղավորել են Ստեփանակերտի և Գորիսի հյուրանոցներում ու հյուրատներում։
Ադրբեջանական շրջափակման պատճառով քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող հիվանդները, չեն կարողացել հասնել Զվարթնոց միջազգային օդանավակայան՝ արտերկիր մեկնելու նպատակով:
Միջազգային թռիչքները շարունակվում են իրականացվել առանց Արցախի քաղաքացիների: Արցախի Հանրապետության միակ օդանավակայանը նույնպես չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով»։
Հարակից հրապարակումներ`
- «Ճանապարհի փակ լինելը աղետալի է հատկապես հաշմանդամություն ունեցող արցախցիների համար»
- Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
- Ադրբեջանի կողմից «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ. Թաթոյան
- Արցախում ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսհաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով.ԿԳՄՍՆ
- Արցախում վաղվանից դպրոցները չեն գործելու․ Ռուբեն Վարդանյան
- Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը
- Արցախի թեմի առաջնորդ. Հորդորում ենք չտրվել թշնամու սադրանքներին, չկորցնել զգոնությունը, որին հենց ձգտում է մեր թշնամին