Արցախի պետնախարարի ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը կգործի 24-ժամյա ռեժիմով
Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Նշելով, որ իրավիճակը բավականին բարդ է, և ըստ էության Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, պետնախարարը միաժամանակ շեշտել է, որ կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, ներուժը՝ այն վերահսկելու համար: Ընդգծելով պետական մարմինների առավելագույնս կազմակերպված, համակարգված ու կարգապահ աշխատանքը՝ նա կարևորել է օպերատիվ հաղորդակցության, գերատեսչությունների և վարչական շրջանների միջև արդյունավետ կապի, ինչպես նաև հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը:
Գերատեսչությունների ղեկավարները պետնախարարին զեկուցել են յուրաքանչյուրն իրենց ոլորտում իրավիճակը՝ տեղեկացնելով առկա պաշարների և ռեսուրսների մասին: Պետնախարարը հանձնարարել է կատարել գույքագրում և տեղեկատվություն տրամադրել հրատապ խնդիրների մասին:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր. Արցախի ԱԺ
- Արցախի Անվտանգության խորհուրդը նամակով կդիմի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
- «Հայրենիք». Օրհասական այս պահին կանգնած ենք Արցախի անկոտրում ժողովրդի կողքին
- «Եթե ԵՄ-ում իսկապես անկեղծ են խաղաղության հարցերում, ապա հետևողականություն կդրսևորեն նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ»
- Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ հումանիտար ճգնաժամ ստեղծել. ՄԻՊ
- Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախը. ՆԳՆ
- Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան