Սա հռետորական հարց չէ․ Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Արցախին գազամատակարարումը իրականացվում է Հայաստանից։ Նախորդ անջատումների ընթացքում ադրբեջանցիները, օգտվելով իրենց իսկ ստեղծած առիթից, անարգել մոնտաժեցին նոր կարգավորիչ, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն անջատել միայն Ստեփանակերտ և մյուս հարակից հայկական բնակավայրեր միացնող գազամատակարարումը, իսկ հիմնականում ադրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքներում անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է։
Հիմա ադրբեջանցի զինյալները անջատել են գազամատակարարումը։ Ինչպե՞ս պետք է վարվի հայկական կողմը, պետք է շարունակի՞ նույն հումանիտար աղետ նախաձեռնած զինյալներին անխափան գազամատակարարումը, թե՞ պետք է դա անի միայն Ստեփանակերտի գազամատակարարումը վերականգնելուց հետո, սա հռետորական հարց չէ ...»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է․ ԱՀ ՄԻՊ
- Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան