ԵՀ ղեկավարն ասել է, որ 2014 թվականից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային ֆինանսավորել է 90 միլիարդ եվրոյով
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ 2014 թվականից Եվրամիությունը 90 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն է հատկացրել Ուկրաինային, հաջորդ տարի Կիևը կստանա ևս 18 միլիարդ եվրո: Լուրը հայտնում է «Գազետա տու»-ն հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ֆոն դեր Լեյենը պարզաբանել է, որ 18 միլիարդ եվրոն կբաժանվի 12 ամիսների, այսինքն՝ Կիևը ամեն ամիս կստանա 1,5 միլիարդ եվրո՝ արտոնյալ վարկերի տեսքով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները միաձայն հավանություն են տվել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի հատկացմանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը հայտարարել է էներգատեխնիկայի առաջին խմբաքանակի Ուկրաինա առաքման մասին
- ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն քննարկել Ուկրաինայի հարցը
- Կանադան Ուկրաինային 11 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են