էկոլոգիան ո՞ւր, Ադրբեջանն ուր․ Թինա Կանդելակի
Թինա Կանդելակին Տելեգրամի իր ալիքում գրել է․
«...Չարը միշտ թաքնվում է գառի մորթու տակ:Վերջին տարիներին այս գառի մորթին բազմաթիվ կազմակերպություններ, մարդիկ ու հիմնադրամներ են, որոնք իրենց կոչում են բնապահպաններ և մարդկանց իրավունքների համար պայքարողներ: Նրանք հարձակվում են մարդկանց, քաղաքների և ամբողջ պետությունների վրա՝ դրա համար հնարելով տարբեր պատճառներ։
Գրետա Թունբերգը մի քանի տարի առաջ բառացիորեն ծնկի բերեց ՄԱԿ-ի ղեկավարությանը և Եվրոպայի երկրների ղեկավարներին՝ պահանջելով դադարեցնել աղտոտել աշխարհը։ Այն բանից հետո, երբ պարզվեց, որ Գրետան առջնորդվոըն է մասնավոր հատվածի կողմից, իսկ նրա ելույթները գրվել են երրորդ անձի կողմից, նրան ուղղակի նետեցին «աղբը»։ Տիկնիկն աշխատեց, տիկնիկը դուրս շպրտվեց, նորերը դրվեցին։
Վերջին վեց ամիսների ընթացքում աշխարհի քաղաքներն ու նրանց թանգարանները հարձակման են ենթարկվել հաջորդ Գրետա տիկնիկների՝ «stopoil» շարժման նոր «էկոակտիվիստների» կողմից։ Ոճը նույնն է, փողը՝ նավթի արքաները։ Օրերս Ադրբեջանում վատ օրինակ են վերցրել՝ ադրբեջանցիների միջից «բնապահպաններ» ուղարկելով Արցախի ճանապարհը փակելու համար։
Ո՞ւր էկոլոգիան, որտե՞ղ՝ Ադրբեջանը։ Ադրբեջանցիները շատ լավ գիտեն երկրի ողջ տարածքում աղբավայրերի, Կասպից ծովի աղտոտվածության մասին, և այն մասին, որ արտաքին ճակատի ետևում Բաքուն, մեղմ ասած, ամենամաքուր տարածքը չէ, որտեղից փչում են թունավոր քամիներ:
Ի՞նչ կապ ունի Արցախը՝ կանաչ տարածքների և ամենամքուր ջրերի երկիրը: Երևի յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով և իր խնդիրները չփորձի թաքցնել հարևանների վրա հարձակումներ իրականացնելու վրա:
Ամեն դեպքում, յուրաքանչյուր «բնապահպան ակտիվիստի» հարձակման հետևում կան իրական զոհեր, կորուստներ, սկանդալներ։ Արցախի դեպքում զոհերն ամենասովորական մարդիկ են, հանրապետության բնակիչներ, որոնք հաստատ կապ չունեն բնապահպանության հետ։ Նրանց հարազատները, ովքեր մահանում են Արցախի հիվանդանոցներում, քանի դեռ ճանապարհը փակ է, երեխաներն ու ազգականները, որոնք չեն կարողանում տեղաշարժվել, դպրոցականները, մատակարարներն ու վաճառականները, ամենասովորական տատիկներն ու պապիկները, որոնք Սուրբ Ծննդին իրենց հարազատներին չեն տեսնի:
Իմ կարծիքով՝ չկա ավելի վատ իրավիճակ, երբ սուտն ու ատելությունը քողարկվում են բարի մտադրությունների անվան տակ: Վերջինը, ինչպես հայտնի է, ճանապարհ է հարթում մեկ ուղղությամբ՝ «դժոխք»