Թուրքիայում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերվել
Թուրքիայի հարավ-արևելքում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերվել՝ 150 մլն բարել պաշարներով։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այն հայտնաբերվել է Շիրնաք նահանգի Գաբար լեռան շրջանում։ «Սա 2022 թվականին հայտնաբերված տասը ամենամեծ հանքավայրերից մեկն է»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ պաշարների արժեքը գնահատվում է մոտ 12 մլրդ դոլար։
Դեկտեմբերի 6-ին Sabah թերթը գրել էր, որ Էրդողանը շուտով կհայտարարի Շիրնաքում նավթի հանքավայրերի հայտնաբերման մասին։ Գաբար լեռան մոտ գտնվող տարածքում հումքի արդյունահանման հնարավոր ծավալն այն ժամանակ գնահատել են օրական 5 հազար բարել՝ 20 հազար բարել հասցնելու հնարավորությամբ։