1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները:
ԱՀ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ԱՀ կառավարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի հետ փոխգործակցության արդյունքում նրանք ապաստանել են Սյունիքի մարզում, մի մասն էլ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում։ Քաղաքացիների հետ մշտական կապի մեջ են տարածքը սպասարկող ՆԳՆ ծառայողները։
«Ադրբեջանն այսօրինակ սադրանքով շարունակում է խախտել հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի, բժշկական պատշաճ օգնության և հումանիտար բնույթի այլ իրավունքները»,- նշում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վաղվանից դպրոցները չեն գործելու․ Ռուբեն Վարդանյան
- Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը
- Արցախի թեմի առաջնորդ. Հորդորում ենք չտրվել թշնամու սադրանքներին, չկորցնել զգոնությունը, որին հենց ձգտում է մեր թշնամին
- Ադրբեջանը փորձելու է հնարավորինս երկար փակ պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Դիմում ենք ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՄԱԿ-ին և ԵՄ-ին. արցախցի Տիգրան Աղաջանյան
- Արցախում ոչ մեկ չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել. Ռուբեն Վարդանյան