Վաղը 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ․ ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել․
«Հարգելի հայրենակիցներ,
Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են։ Մեր հայրենակիցները ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին։
Ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն է, ինչը գործող վարչախմբի պարտվողական կեցվածքի, ապիկար արտաքին եւ անբարո ներքին քաղաքականության հետեւանք է։
Արցախի հայության ապրելու խնդիրը նաեւ քոնն է, յուրաքանչյուր հայինն է, մերն է։
Վաղը ժամը 16:30-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ միասնության հրատապ հավաքի, անկախ քաղաքական պատկանելությունից եւ մեզ տարանջատող այլ երկրորդական գործոններից։
Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ ի ցույց եւ ի գործ դնենք արցախցի քույրերին եւ եղբայրներին մեր անվերապահ աջակցությունը։
Լաչինի միջանցքը նաև քո կյանքի ճանապարհն է։
Արցախը տեր ունի՝ արցախցին է։
Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է։
Հայ ժողովուրդն էլ ինքն իր տերն է։
Տիրոջ իրավունքով վաղը 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան