Հունաստանը պատասխանել է Աթենքին հրթիռով հարվածելու Էրդողանի սպառնալիքին
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Աթենքին թուրքական արտադրության հրթիռով հարվածելու սպառնալիքին:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Դենդիասը Թուրքիայի նախագահի պահվածքը համեմատել է Հյուսիսային Կորեայի նախագահի պահվածքի հետ:
«Հյուսիսային Կորեայից չտարբերվող մոտեցումները չպետք է տեղ ունենան ՆԱՏՕ-ում: ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից պետության՝ Հունաստանին հրթիռային հարձակմամբ սպառնալն անընդունելի է և պիտի դատապարտվի միջազգայնորեն»,- ասել է Հունաստանի ԱԳ նախարարը:
Նշենք, որ օրերս Թուրքիայի Սամսուն քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել էր.
«Հիմա մենք սկսել ենք սեփական հրթիռները պատրաստել։ Այս արտադրությունը, իհարկե, վախեցնում է հույներին։ «Թայֆուն» (թուրքական արտադրության հրթիռ) ասելիս հույնը վախենում է և ասում՝ կհարվածի Աթենքին: Իհարկե կհարվածի: Եթե հանգիստ չմնաս։ Եթե դու Ամերիկայից ինչ-որ բաներ գնես կղզիները ռազմականացնելու համար, Թուրքիայի պես պետությունը հո տանձ չի հավաքելու այդ ժամանակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան