«Հրապարակ». Ռուս խաղաղապահներն ասել են, խնդրի լուծումը քաղաքական որոշում է պահանջում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ առավոտից ադրբեջանական կողմը կրկին բնապահպանական ակցիայի շիրմայի տակ փակեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ ըստ էության, շրջափակման մեջ վերցնելով տասնյակ հազարավոր արցախահայերի։
Ուշագրավ է, որ, ի տարբերություն նախորդ օրերի սադրանքների, երբ ադրբեջանցիների հետ բանակցություններում ներգրավված էին նաև Արցախի ներկայացուցիչներ, մասնավորապես ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն էր մասնակցում բանակցություններին, Արցախի պատգամավորներն էին հանդիպել խաղաղապահների հրամանատար Վոլկովի հետ, երեկ խաղաղապահները կտրուկ մերժել են արցախյան կողմի մասնակցությունը։ Անգամ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մոտենալ դեպքի վայրին, որտեղ ճանապարհը փակելուց հետո ավելի քան երկու ժամ հայկական ավտոմեքենաներ էին «գերի» ընկել։
Ռուս խաղաղապահներն ասել են, որ բանակցելու հարց չկա, և դա նաև ադրբեջանցիների պահանջն է։ Ասել են, որ խնդրի լուծումը քաղաքական որոշում է պահանջում, իսկ իրենք չեն պատրաստվում ուժ կիրառելով հեռացնել ադրբեջանցիներին։ Երբ իրենք «վերևներից» ստանան այդ որոշումը, կիմանան նաև իրենց անելիքները։
Սրանով է պայմանավորված, որ ԱԺ խմբակցությունների ղեկավարների անունից երեկոյան տարածված հաղորդագրությունում կոչ էր արվում․ «Ռուս խաղաղապահներին հորդորում ենք՝ եռակողմ համաձայնագրի շրջանակներում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա