Նեդ Փրայսը՝ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված ԱՄՆ գործողությունների մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը պատասխանել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված ԱՄՆ գործողությունների մասին հարցին։
Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը դեռ երկկողմանի փակ է։ Ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում արդեն մեկ օր է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է փաստացի շրջափակման մեջ, խախտվել են հազարավոր քաղաքացիների իրավունքները։
Պրայսին ուղղվել է հետևյալ բովանդակությամբ հարց. «Տեսա՞նք, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ինչպե՞ս են արևմտաեվրոպացիներն արտահայտել իրենց մտահոգությունը»։
«Մենք հետևողականորեն կենտրոնացել ենք այս մարտահրավերի վրա, լարվածությունը թուլացնելու, Հայաստանը և Ադրբեջանը կայուն, համապարփակ կարգավորման ճանապարհին դնելու անհրաժեշտության վրա։ Մենք երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպեցինք այստեղ՝ Վաշինգտոնում, այն արել ենք նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Եվ Ֆիլ Ռիկերը՝ մեր ավագ խորհրդականը, ակտիվորեն շփվում է երկու երկրների պաշտոնյաների հետ՝ համոզվելու համար, որ մենք մեր ուժերի սահմաններում անում ենք ամեն ինչ, և ամենակարևորը, որ երկու երկրներն անում են ամեն ինչ՝ լարվածության թուլացման համար»,-ասել է Փրայսը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի. ՀՀ ԱԳՆ
- «Ապրելու երկիր». Սա մեկ անգամ փաստում է, որ միայն Ադրբեջանից անկախ կարգավիճակը կարող է անվտանգության երաշխիքներ տալ արցախահայությանը
- Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ հումանիտար ճգնաժամ ստեղծել. ՄԻՊ
- «Ճանապարհը փակելն ադրբեջանական իշխանությունների հատուկ նպատակն է՝ ահաբեկել և մեկուսացնել խաղաղ բնակչությանը»
- «Վերածնվող Հայաստան». Բաքվի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը լավ մշակված «փորձարկում» է
- Լաչինի միջանցքը թեկուզ մի քանի ժամով փակելը հղի է անդառնալի հումանիտար հետևանքներով. Արցախի ՄԻՊ
- Բերձորցիները մեծ մասը բնակություն են հաստատել Հայաստանում. Նարեկ Ալեքսանյան