Ուկրաինան 2014 թ-ից Եվրամիությունից ստացել է 90 մլրդ եվրո է ստացել. Եվրահանձնաժողովի ղեկավար
2014 թվականից Եվրամիությունը Ուկրաինային տրամադրել է 90 միլիարդ եվրո գումար, իսկ 2023 թվականին վարկային օգնությունը կկազմի 18 միլիարդ եվրո։ Այս մասին այսօր ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրամիությունը 2014 թվականից Ուկրաինան ֆինանսավորել է 90 միլիարդ եվրոյով, և ես լավ նորություն ունեմ. մենք համաձայնության ենք եկել 2023 թվականին Ուկրաինային 18 մլրդ եվրո հատկացնելու մասին, այսինքն՝ ամսական 1,5 մլրդ եվրո»,- ասել է ֆոն դեր Լեյենը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ այդ գումարները հատկացվելու են արտոնյալ վարկերի տեսքով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա