«Սիլվայի գործ»-ով դատական նիստը կրկին հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակեց «Սիլվայի գործով» լսումները։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի փոխանցմամբ, սկսվելուց անմիջապես հետո նիստն ընդմիջվեց։ Դատարան էր եկել անգլերենի թարգմանիչը, որը պետք է ներկայացներ անձը և թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթերը, լիազորագիրը։ Ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ թարգմանիչը չունի անգլերենի լեզվաբանի ու թարգմանչի որակավորում։
Պաշտպանական և մեղադրող կողմերը առարկեցին թարգմանչի՝ դատական պրոցեսին մասնակցության դեմ։ Հաջորդ դատական նիստին դատարանը պետք է ապահովի մեկ ուրիշ թարգմանչի ներկայությունը։
Ապացույցների թարգմանության հետ առաջացած խնդիրների պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 20-ը։
Հարակից հրապարակումներ`
- Սիլվայի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը
- «Սիլվայի գործ». «Սիլվա» բառը անգլերենից հայերեն թարգմանվելուց հետո վերածվել է թվերի
- «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը
- «Սիլվայի գործով» լսումները հետաձգվեցին մինչև հոկտեմբերի 4-ը
- «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը
- «Սիլվայի գործով» քննությունն անցնում է դռփակ ռեժիմով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան