Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ
Հայաստան - Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։
Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- «Ասում են՝ խաղաղություն, խաղաղություն, բայց քիչ-քիչ երկիրը գնում է դեպի Ադրբեջան». հարցում
- Հարությունյան. Արցախի իշխանությունները, Ադրբեջանի հետ երկխոսությանը պատրաստ լինելով հանդերձ, ունեն կարմիր գծեր, որոնք չեն խախտելու
- «Ապրելու երկիր». Սա մեկ անգամ փաստում է, որ միայն Ադրբեջանից անկախ կարգավիճակը կարող է անվտանգության երաշխիքներ տալ արցախահայությանը
- Արցախի ՄԻՊ. Շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին, 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից
- Մհեր Մուսայելյան. Արցախում 5 հիվանդի անհրաժեշտ է շտապ Երևան տեղափոխել
- Արցախի պետնախարարի ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը կգործի 24-ժամյա ռեժիմով
- ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր. Արցախի ԱԺ
- Արցախի Անվտանգության խորհուրդը նամակով կդիմի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը