Դիմում ենք ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՄԱԿ-ին և ԵՄ-ին. արցախցի Տիգրան Աղաջանյան
Այսօր Ազատության հրապարակում բողոքի ակցիա էին կազմակերպել արցախցի երիտասարդները, որոնց միացել էին Հադրութից, Շուշիից և Արցախի այլ շրջաններից բռնագաղթած արցախցիները և Հայաստանի քաղաքացիները։ Ակցիայի մասնակիցները իրենց բողոքի ձայն էին բարձրացրել՝ ադրբեջանցիների կողմից Բերձորի միջանցքն արդեն երկրորդ օրը փակ պահելու փաստի կապակցությամբ։
«Արցախում է գտնվում իմ ընտանիքը՝ ծնողներս, քույրերս և եղբայրներս։ Այս պահին ամբողջ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին այսօր փակ է և փաստորեն կյանքի սպառնալիքի տակ են գտնվում բոլորը։Այս պահին այն իրավիճակն է, որ գոներ պարենամթերք և առաջին անհրաժեշտության դեղամիջոցները չեն կարողանում հասցնել Արցախ։ Այն հիվանանդերը, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում և պետք է տեղափոխվեն Հայաստան, որովհետև այնտեղ բուժման համապատասխան հնարավորություններ չկան, չեն կարողանում տեղափոխել։ Այսինքը՝ հնարավոր է տասնյակ մարդիկ մահանան զուտ այն պատճառով, որ ճանապարհը փակ է։
Այսօրվա մեր ակցիայի նպատակն այն է, որ գոնե մի ձևով մեր ձայն միջազգային հանրության հասցնենք, որովհետև հնարավոր չէ որ ժողովրդին անտեսեն»,-ասում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, արցախցի Տիգրան Աղաջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ոչ մեկ չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել. Ռուբեն Վարդանյան
- Բողոքի ակցիա. Բնապահպանական քողի տակ Լաչինի միջանցքում Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկջոկատայիններն են ու գորշ գայլերը
- Իրավիճակի սրման պահից Արցախի իշխանությունները բանակցում են խաղաղապահների հետ. Մեսրոպ Առաքելյան
- Ռուբեն Մելիքյան. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է կապ հաստատի Արցախի ներկայացուցիչների հետ
- Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, կան շփումներ. Դավիթ Բաբայան
- Արցախցին՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. Մենք եկել ենք ասելու, որ ունենք կյանքի իրավունք
- Հավաք Ազատության հրապարակում. «Կանգնեցրեք ցեղասպանությունն Արցախում»
- Ժամը 15։00-ին՝ Ազատության հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան