Ֆինլանդիան կարող է հանել Թուրքիային զենք վաճառելու էմբարգոն
Ֆինլանդիան կարող է չեղարկել Թուրքիային զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքի էմբարգոն, որը սահմանվել էր 2019 թվականին Սիրիայում թուրքական ռազմական գործողության մեկնարկից հետո։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին Euractiv-ին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը։
Նախարարի խոսքով, դա պայմանավորված է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի ցանկությամբ, դրա համար անհրաժեշտ է Թուրքիայի համաձայնությունը, որը էմբարգոյի պատճառով հավանություն չի տվել դաշինք երկրի մուտքին:
Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Կայկոնենն այցելել է Թուրքիա, որից հետո նա «զգուշավոր լավատեսություն» է հայտնել, որ երկու երկրները «չեն նահանջել խնդրի լուծման հարցում»։ 2018 թվականին՝ մինչ էմբարգոյի սահմանումը, Ֆինլանդիայից Թուրքիա զենքի արտահանումը կազմում էր մոտ 17 միլիոն եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարանին առաջարկել է հավանություն տալ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը
- ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա հանդիպման ժամանակ առաջընթաց է արձանագրվել
- Թուրքիայի ԱԳՆ. Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Անկարայի հանդեպ իրենց պարտավորությունները
- Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
- Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան կարող են հոկտեմբերին քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան