Կենտրոնական բանկը դեկտեմբերին գնաճի որոշակի արագացում է կանխատեսում. Մարտին Գալստյան
Կենտրոնական բանկը 2022 թվականի համար 12.9% տնտեսական աճ է կանխատեսում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ ծառայությունների ոլորտում ակնկալվում է 18.8%-ի աճ՝ նախկին 19.4%-ի փոխարեն, իսկ շինարարության ոլորտի աճը 14.1% -ից բարձրացվել է 20.1%-ի:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ըստ ԿԲ նախագահի, որոշակի արագացում կլինի դեկտեմբեր ամսին, սակայն մի փոքր ավելի ցածր, քան նախկինում ակնկալվում էր։
«Այս պահի դրությամբ՝ մեր կանխատեսումը տարվա համար 9-9,5%-ի միջակայքում է», - հավելեց Մարտին Գալստյանը։
Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսությունում տնտեսական ակտիվության դանդաղման միտումները շարունակվում են: Այնուամենայնիվ, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ընդլայնված պահանջարկից և բարձր գնաճային սպասումներից ածանցվող գնաճային միջավայրը դեռևս պահպանվում է:
«Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում ևս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Գործընկեր երկրներում դրամավարկային պայմանների հետևողական խստացումը կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցությունների թուլացում»,- ասաց Մարտին Գալստյանը։
Նա նաև հայտնեց, որ ԿԲ գնահատականների համաձայն՝ կանխատեսվող հորիզոնում ներմուծվող պարենային ապրանքների գների աճը որոշակիորեն կդանդաղի:
Միաժամանակ նշեց, ԿԲ-ի կանխատեսմամբ` գնաճը Հայաստանում աստիճանաբար կնվազի և 2023 թվականի երկրորդ կիսամյակում կլինի 4 տոկոսի միջակայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան