Համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի երաժշտությանը
Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա իտալացի դաշնակահար Մասսիմո Սպադան։ Փառոտոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգն ամբողջությամբ նվիրված կլինի Արամ Խաչատրյանի երաժշտությանը։
Մասսիմո Սպադան առաջին անգամ կկատարի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Դաշնակահարը նշում է, որ ուրախ է առաջին անգամ լինել Հայաստանում և ներկայացնել Խաչատրյանի ստեղծագործությունը։ Երեկոյի ընթացքում կհնչեն նաև հատվածներ «Սպարտակ» բալետից։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։