«Ճանապարհի փակ լինելը աղետալի է հատկապես հաշմանդամություն ունեցող արցախցիների համար»
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան իր մտահոգությունն է հայտնում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը միացնող միակ ճանապարհի՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման պատճառով։
«Ճանապարհի ավելի քան մեկ օր փակ լինելը աղետալի է հատկապես հաշմանդամություն ունեցող արցախցիների կյանքի և առողջության տեսանկյունից։
Շրջափակման հետևանքով հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ դարձել է անհնար։ Դադարեցվել են նաև դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները։ Եղանակային ցուրտ պայմաններում ավելի քան հազար մարդ մնացել է ճանապարհին, իսկ գազի մատակարարումը՝ դադարեցվել:
Միջազգային կազմակերպություններից և դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալում ենք օգտագործել իրենց ազդեցությունը, դատապարտել Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած՝ արցախցիների մարդու իրավունքների զանգվածային այս խախտումը։
Հումանիտար կազմակերպություններին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց առաքելությանը և ցուցաբերել հրատապ օգնություն հաշմանդամություն ունեցող և չունեցող արցախցիներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից»,- ասվում է կոալիցիայի տարածած հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան