Մեր տեղեկություններով` Ռուսաստանը պատրաստվում է հասցեական հայտարարություն անել. Սիմոնյան
«Անկախ նրանից՝ մենք բավարարվա՞ծ ենք ռուս խաղաղապահների մանդատից, թե ոչ, սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղապահ ուժերն այնտեղ անհրաժեշտ են և առաքելությունը պետք է երկարաձգվի»,- ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագծի քննարկմանն ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա, միգուցե պետք է դիտարկեն նաև միջազգային այլ ֆորմատներով այնտեղ հսկողություն իրականացնելու հարցը։
«Եկեք արձանագրենք՝ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ֆրանսիան արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել և, մեր ունեցած տեղեկություններով, ՌԴ-ն պատրաստվում է նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդն իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք, այս անգամ հուսախաբ չեն անի մեր գործընկերները»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ՌԴ դեսպանը թող վեր կենա, գնա Լաչին. ՔՊ-ական պատգամավոր
- Միջանցքը փակելով Ադրբեջանը պատերազմ է հրահրում, մենք չենք ուզում պատերազմ. Անդրանիկ Քոչարյան
- ՔՊ-ն ՌԴ-ին կոչ է անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ
- ՔՊ-ն մերժել է ընդդիմության հայտարարության նախագծի քննարկումն ԱԺ արտահերթ նիստում
- Ոչ բավարար եմ գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները. Արծվիկ Մինասյան
- ՔՊ-ի ներկայացրած օրակարգը որևէ ձևի համարժեք չէ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին. Աբրահամյան
- ՔՊ-ի կողմից ներկայացված հայտարարությունն ավելի լավ է՝ չարվի. Արծվիկ Մինասյան
- ԱՄՆ-ն Ադրբեջանի կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան