ՔՊ-ի կողմից ներկայացված հայտարարությունն ավելի լավ է՝ չարվի. Արծվիկ Մինասյան
Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել։ Ներկա է 76 պատգամավոր։ Օրակարգում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության տեքստի նախագիծը։
Մինչև հարցի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ երեկ ընդդիմադիր խմբակցությունները շրջանառոuթյան մեջ էին դրել և առաջարկել էին այսօր արտահերթ նիստ տեղի ունենա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
«Քիչ առաջ առաջ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստ, որտեղ մերժվեց ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությունն արտահերթ նիստի օրակարգում քննարկելու այն նախագիծը, որը նեկայացրել ենք, և հիմա քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած նախագիծը։
Մեր գնահատմամբ, այս հայտարարությունն ավելի լավ է չարվի, քանի որ սա ոչ միայն վնասում է Հայաստանին ու Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հետևաբար, եթե այդպիսի հայտարարության անհրաժեշտություն կար, կարող էր դա անել ՔՊ կուսակցությունը, այլ ոչ թե ԱԺ անունից նման հայտարարություն ընդունել»,- ասաց Մինասյանը։
Նա հայտարարեց, որ ելնելով այս իրավիճակից, իրենց խմբակությունը չի մասնակցում այս հարցի քննարկմանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը կոչով դիմել են հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին
- ԱՄՆ-ն Ադրբեջանի կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացրեց Արցախում տիրող վիճակը
- Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը
- ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը
- Ադրբեջանի կողմից «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ. Թաթոյան
- Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է․ ԱՀ ՄԻՊ
- Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, կան շփումներ. Դավիթ Բաբայան
- Արցախի ՄԻՊ. ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ
- Բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները կբավականացնեն մի քանի օր. Արցախի ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ. Շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին, 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից
- Արցախի ԱԳՆ. Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան