Եթե պետության ղեկավարն ի վիճակի չէ միջանցքի հարցը լուծել, ապա պետք է ունենանք այնպիսի ղեկավար, որն ի վիճակի է. Էդգար Ղազարյան
«Եթե ՀՀ կառավարությունը Բերձորի միջանցքի հարցում որևէ բան չունի անելու, բա էդ ինչո՞ւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրեց: Ստորագրելուց չի մատածե՞լ, չի՞ իմացել, թե ինչ է ստորագրել»,-ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ասաց «Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանը:
Նա արձանագրեց, որ եռակողմ հայտարարությունը Հայաստանի իշխանությունների ստորագրելուց հետո են Արցախից ՀՀ քաղաքացի զինծառայողները դուրս բերվել:
«Այնտեղից, որտեղից այսօր ադրբեջանցիները հարձակվում են մեր վրա, խոսքը Քարվաճառի մասին է, իրենց հանձնած տարածքներն են, որոնք մարտական գործողություններով չեն զավթվել, այլ ինքն է հանձնել: Բա դրանք հաձնելու ժամանա չէ՞ր մտածում, թե ինչ է ստորագրում: Մենք ասում ենք՝ եթե դու ստորագրել ես, որ Բերձորի միջանցքով բեռների, ուղևորների և տրանսպորտային միջոցների անխափան կապ պետք է լինի երկու ուղղությամբ, ուրեմն պետք է այն ապահովես»,-ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ եթե Բերձորի միջանցքը Ադրբեջանն է փակել, ուրեմն կամ այդ պետությունը պետք է բացի կամ Հայաստանը:
«Եթե մեր պետության ղեկավարը ի վիճակի չէ այդ հարցը լուծելու, ապա պետք է ունենանք այնպիսի ղեկավար, որը ի վիճակի է այն լուծել»,-ասաց «Համախմբում» շարժման անդամը:
Հայտարարելով, որ կառավարությունում լավ են հասկանում, որ ցանկացած ձախողման դեպքում պաշտոնյան պետք է պատասխան տա՝ Ղազարյանը բերեց Վահրամ Դումնանյանի պաշտոնանկության օրինակը, որին, ըստ նրա, աշխատանքից հեռացրել են այն պատճառով, որ չի կարողացել ապահովել իշխանության նախընտրելի կադրին՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր ընտրվելը:
«Եթե Բրյուսովի ռեկտորին չընտրելու համար Դումանյանին պետք է հանես, բա չե՞ս հասկանում, որ երկու տարի զենք չառնելու համար պետք է Պապիկյանին էլ հանես: Վերջինս հերիք չէ՝ զենք չի առել, մի բան էլ Հանրային հեռուստատեսությամբ ադրբեջանցիներին ասում է՝ մենք զենք չենք առել»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բեգլարյան. Ովքեր տեսնում են Արցախն Ադրբեջանի կազմում, ես նրանց տեսնում եմ ադրբեջանական բանտերում
- Իշխանությունների ցինիկ, կարճատես և ազգադավ դիրքորոշումը մեզ հասցրել է այս վիճակին. Չալաբյան
- Արցախի ժողովրդի կյանքի երաշխավորման համար ՄԱԿ-ը պետք է միջազգային գործիքակազմ կիրառի.Արցախի Հանրապետության ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում