Տղա՞ եք, գնացե՛ք Գորիս-Կապան, գնացե՛ք Սև լիճ, Ջերմուկի սարերն ու Ստեփանակերտ․ Շարմազանով
«Մենք այս կապիտուլյանտների նման Եռաբլուրը չենք ուրացել։ Մենք Վազգենի, Մոնթեի, Դուշման Վարդանի ժառանգներն ենք»,-Կառավարության շենքի մոտ ընթացող «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ժողովուրդ, որպեսզի աշխարհը մեզ հետ հաշվի նստի, որպեսզի մեր դաշնակիցը լսի մեր խոսքը , մենք պետք է ցույց տանք, որ ազգ ենք, թասիբ ունենք, Եռաբլուրի արյամբ ձեռքներս չենք լվացել։ Սա , Պիղատոսի նման, ձեռքները Արցախից լվացել է։ Գործը հասել է նրան, որ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության հանրաքվեի օրը , գոնե մի ուղերձ չի հղում, ոնց կարա հղի, Ալիևն ու Էրդողանը կպատժեն։ Պառլամենտում իրար հերթ չտալով կանգնում ասում են՝ գնանք Լաչին ի՞նչ անենք, թող ՌԴ դեսպանը գնա։ Այ հոգնածներ, բա տղա՞ եք, գնացե՛ք Գորիս-Կապան, գնացե՛ք Սև լիճ, Ջերմուկի սարերն ու Ստեփանակերտ։ Երկու տարի շարունակ , կապիտուլյացիայից հետո, սա ռիսկ չի անում գնա Ստեփանակերտ»,- ասաց Շարմազանովը։
Քաղաքական գործիչը շեշտում է՝ չկա արցախյան հարց, կա հայկական հարց։
«Այսօր կանգնենք տոնածառ, տոնածառ խաղանք, երբ 120 000 հայություն ցրտի ու մթի մեջ է, դա դավաճանություն չէ, ստրկամտություն չէ, աշխարհի ամենավատ բանն է։ Այսօր մենք կանգնած ենք շատ լուրջ խնդրի առջև՝ մի կողմից ձեռքերն են լվանում արցախից, մյուս կողմից էլ ուրանում են Հայոց ցեղասպանությունը»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Այո, բոլորիս ակնկալիքներն ավելի շատ էին Ռուսաստանից
- Սերժ Սարգսյան. Արցախցիներն այս անգամ էլ են դիմակայելու դժվարություններին
- Սերժ Սարգսյանը կառավարության շենքի մոտ է
- ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը կոչով դիմել են հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին