«Հրապարակ». Խաղաղապահները հորդորել են խուճապի չմատնվել, ամեն ինչ անելու են՝ ճանապարհը հնարավորինս շուտ բացվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում հումանիտար ճգնաժամ է հասունանում. դատելով ադրբեջանցի «բնապահպանների» քայլերից՝ կարելի է ենթադրել, որ ճանապարհը շուտ չի բացվի։ Դեկտեմբերի 12-ին, 10.30-ին ադրբեջանցիները ոչ միայն ճանապարհը փակեցին, այլև վրաններ տեղադրեցին, որոնք Շուշիից հոսանք են ստանում, որ գիշերը լուսավոր և տաք լինի։
Իսկ ռուս խաղաղապահները երեկ մոդուլային կացարաններ էին տեղադրում՝ մի քանի անգամ ավելացնելով խաղաղապահների թիվը։ Երեկվա դրությամբ վատ վիճակում էր առողջապահական համակարգը` Ստեփանակերտի հիվանդանոցում մոտ մեկ տասնյակ ծանր հիվանդներ կան, որոնց Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կա:
Խուճապը ևս իր դերը խաղում է, արցախցիները մեծ քանակով մթերք են գնում՝ դատարկելով խանութները։ Երեկ նաև գազամատակարարումը դադարեցվեց։ Սակայն Արցախի մեր աղբյուրներն ասում են, թե խաղաղապահները հորդորել են խուճապի չմատնվել, ամեն ինչ անելու են, որ ճանապարհը հնարավորինս շուտ բացվի, գուցե՝ անգամ այսօր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները