«Հրապարակ». Իրավիճակը հասցնելու են այն կետին, որ ինչ էլ ստորագրեն, մատուցեն որպես հազարավոր կյանքերի փրկագին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Լաչինի ճանապարհի փակման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և իշխանության լռությունը վտանգավոր սպասում է առաջացրել քաղաքական դաշտում, անգամ՝ ներիշխանական։ Ենթադրում են, որ իրավիճակը հասցնելու են այն կետին, որ ինչ էլ ստորագրեն, մատուցեն որպես հազարավոր կյանքերի փրկագին, ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ին արեցին՝ հայտարարելով, որ 30 հազար զինվորի կյանք փրկեցին։
Ուստի ենթադրվում է, որ Արցախի ճանապարհի որոշ ժամանակով փակ մնալը ձեռնտու է իշխանություններին, որ ցույց տան, թե ինչ կարող է լինել, եթե դիմադրեն և Ադրբեջանի ուզածը չտան: Վատատեսներն ասում են, որ Զանգեզուրի միջանցքը, ի վերջո, տալու է և հայտարարի, որ 120 հազար արցախցի է փրկել հումանիտար ճգնաժամից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա