ՔՊ-ի ներկայացրած օրակարգը որևէ ձևի համարժեք չէ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին. Աբրահամյան
«Իրավիճակը բավականին բարդ է։ Ձեր խմբակցության ներկայացրած համատեքստը՝ հումանիտար աղետ, սա միայն հումանիտար աղետի խնդիր չէ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության տեքստի նախագիծը, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, փաստացի, Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են նոր պատերազմի շեմին, փաստացի Արցախն այսօր կանգնած է նոր ցեղասպանությսան շեմին։
«Ձեր ներկայացրած օրակարգը որևէ ձևի համարժեք չէ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և այն հայտարարությունը, մոտեցումները, որոնք դուք եք արտահայտում, որևէ ձևի ոչ միայն չի կանխում վերահաս վտանգը, այլ նույն կերպ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք, բնականաբար, չեն մասնակցելու այս քննարկմանը։
«Այսօր մենք մեր հայրենակիցների հետ մեր խոսքը կներկայացնենք ժամը 16։00-ին կառավարության շենքի դիմաց»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը նույնպես հայտարարել է՝ չեն մասնակցելու այս քննարկմանը և դուրս են եկել ԱԺ նիստերի դահլիճից։
Հարակից հրապարակումներ`
- Պետնախարարի մոտ քննարկվել է Արցախում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը
- ՔՊ-ի կողմից ներկայացված հայտարարությունն ավելի լավ է՝ չարվի. Արծվիկ Մինասյան
- Թաթոյան. Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի Ադրբեջանի փակած հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն
- ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը կոչով դիմել են հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին
- Արցախը որոշել է՝ ադրբեջանի որևէ պահանջը չի կատարելու. Հակոբ Հակոբյան
- Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Եկել է Հայի գործելու ժամը
- Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու. Տիգրան Աբրահամյան
- Ռուսաստանը մի կողմ պետք է դնի դիվանագիտական բառապաշարը և հստակ պարզաբանի, թե ինչ է պահանջում Ադրբեջանը. Աբրահամյան
- Վաղը 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ․ ՀՀԿ
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանցիները փորձում են վրան դնել՝ երկարաձգելով ճանապարհի փակ լինելը
- Այլ տարբերակ չկա, պետք է պատրաստվել Ադրբեջանի հաջորդող ճնշումներին. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիների այցերն Արցախ պետք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշվի. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է