Մինչև 2030 թ-ը առողջ ապրելակերպ ունեցող երեխաների/մեծահասակների մասնաբաժինը հասցնել համապատասխանաբար 80 %/50 %-ի. ռազմավարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությունը ու ռազմավարության գործողությունների պլանը։
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը ներառում է զանգվածային, մանկապատանեկան և բարձրագույն նվաճումների սպորտի ենթաոլորտները։ Եռաստիճան այս համակարգի ողջ գործունեությունն ուղղված է մարդու ներդաշնակ և բազմակողմանի զարգացմանը, առողջ ապրելակերպի ու ակտիվ հանգստի արմատավորմանը, բնակչության առողջության բարելավմանը և երկարակեցության ապահովմանը, մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը և սպորտի ոլորտում Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը։
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թվականների գործողությունների պլանով սահմանված միջոցառումների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առողջ ապրելակերպ վարելու ամրապնդմանը, կավելացնի ֆիզիկական կուլտուրայով և զանգվածային սպորտով պարբերաբար զբաղվող բնակիչների թվաքանակը, կխթանի մարզահրապարակների, մարզական բակերի և կանաչ գոտիների կառուցման գործընթացը։
Ըստ նոր ռազմավարության՝ սահմանված գլխավոր նպատակներն են՝
-ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ,
-Հայաստանի Հանրապետությունը դարձնել սպորտային բարձր նվաճումների երկիր,
-բարձրացնել համակարգի կառավարման և ինստիտուցիոնալ արդյունավետությունը:
Ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպն ազգային կենսակերպ դարձնելու նպատակի իրականացման համար նախատեսվում է մինչև 2030 թվականն առողջ ապրելակերպ ունեցող (ներառյալ առողջ ֆիզիկական ակտիվություն) երեխաների/մեծահասակների մասնաբաժինը 42 %/17 %-ից հասցնել համապատասխանաբար 80 %/ 50 %-ի:
Մանրամասները՝ նախարարության կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին