Եվրոն արժևորվել է, դոլարը՝ արժեզրկվել
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 11.00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.94 դրամ` դեկտեմբերի 12-ի համեմատ արժեզրկվելով 0.40 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 402.50 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 402-402.50 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 411.81 դրամ (արժևորվել է 0.60 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 427 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 420 դրամ է, վաճառքը՝ 425-426 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 5.92 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.25 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 6.10 դրամ, վաճառքը՝ 6.22 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան