«Ռուս խաղաղապահները ստիպված են դիմանալ ադրբեջանցիների ծաղրին ու խոզավարի պահվածքին»
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանները» ամեն կերպ փորձում են խաղալ ռուս խաղաղապահների զգացմունքների վրա, սադրում են նրանց։ Այս մասին գրում է Readovka-ն ու հրապարակել թելեգրամ ալիքներում շրջանառվող կադրեր։
Նշվում է, որ ադրբեջանցիներն ու ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են ռուսատյացություն։
«Օտար երկրում կարգը պահպանող, սեփական կյանքը վտանգի տալ դրած ռուս զինվորները ստիպված են լսել ծաղր ու վիրավորանք»,-գրում է աղբյուրն ու ադրբեջանցիների պահվածքը որակում անհարգալից ու խոզի դրսևորումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան