Ադրբեջանի կառավարության գործողությունները ցեղասպանության վտանգ են ներկայացնում տարածաշրջանի հայերի համար․ Ցեղասպանագետներ
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ցեղասպանագետները և մասնակից գիտնականները հանդես են եկել Լաչինի Միջանցքի վերաբերյալ համատեղ դատապարտող հայտարարությամբ։
«Մենք՝ ներքոստորագրյալ միջազգային ցեղասպանագիտության գիտնականներն ու մանկավարժները, դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար ճգնաժամ ստեղծելու ուղղությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փակմամբ և Արցախի հայ բնակչությանը գազամատակարարման դադարեցմամբ։ Որպես ցեղասպանության գործընթացն ուսումնասիրող գիտնականներ՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի կառավարության գործողությունները ցեղասպանության վտանգ են ներկայացնում տարածաշրջանի հայերի համար։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և կառավարություններին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Այս մտահոգությունները բարձրացվում են Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային գլոբալ ֆորումին մեր մասնակցության համատեքստում, որի ընթացքում մենք իմացանք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի այս ակտերի մասին»,- նշվում է հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան