Քաղաքական 11:18 14/12/2022 Հայաստան

Սասունյան. «Վաշինգտոն փոստը» բացահայտում է երկու ամերիկացի պաշտոնաթող գեներալների վարձումը Ադրբեջանի կողմից

Անցյալ շաբաթ «Վաշինգտոն փոստ» թերթը հրապարակեց լրագրողներ Քրեգ Ուիթլաքի և Նեյթ Ջոնսի ծավալուն հետաքննական հոդվածը՝ «Օդային ուժերը վախենում էին, որ գեներալների արտասահմանյան խորհրդատվական աշխատանքները սկանդալ կառաջացնեն» վերնագրով: Հոդվածը բացահայտել է Ադրբեջանի առաջարկը՝ վարձելու ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու պաշտոնաթող գեներալների։ «Վաշինգտոն փոստը» իրավական մեծ պայքար է մղել ԱՄՆ ռազմաօդային ուժերի դեմ՝ բացահայտելու այս սկանդալային գործարքի թաքնված մանրամասները:

2016-2021 թվականներին «Վաշինգտոն փոստը» Տեղեկատվության ազատության մասին օրենքի չորս հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցով փաստաթղթերի ձեռքբերման համար: Սակայն ռազմաօդային ուժերը կամ չեն արձագանքել, կամ էլ պնդել են, որ չեն գտնում որևէ փաստաթուղթ։ Ի վերջո, «Վաշինգտոն փոստը» ստիպված էր հայց ներկայացնել դատարան, որի արդյունքում դատավորը հրամայեց ռազմաօդային ուժերին հրապարակել 400 էջ ներքին փաստաթղթերը, որոնք բացահայտում էին մանրամասներ Ադրբեջանի հետ այս երկու գեներալների նախկին ռազմական շփումներից «շահույթ ստանալու» փորձերի և «Պենտագոնի կողմից նման վարքագիծը վերահսկելու համար պայքարի» մասին, ըստ «Վաշինգտոն փոստի»։

«Վաշինգտոն փոստը» գրել է, որ «Աֆղանստանում պատերազմի ամենաթեժ շրջանում ԱՄՆ ռազմական ղեկավարները հավաքվել էին… Ադրբեջանում՝ ողջագուրվելու նախագահ Իլհամ Ալիևի հետ», որին Բաքվում ԱՄՆ դեսպանատունը համեմատում էր մաֆիայի ղեկավար «Կնքահոր» հետ»: Թերթը հավելել է. «Կոռուպցիան ծաղկեց Ալիևների օրոք, ԿՀՎ-ն այն բնութագրեց որպես «համատարած», իսկ Պետդեպարտամենտն այն անվանեց «համակարգային»:

Այնուամենայնիվ, Պենտագոնը համոզեց Ալիևին բացել իր օդային տարածքը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական մատակարարումների համար դեպի Աֆղանստան։ «Փոխարենը, ԱՄՆ պաշտոնյաները խոստացան ավելի սերտ դիվանագիտական համագործակցություն Ալիևի հետ և 369 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր տրամադրեցին Silk Way ավիաուղիներին՝ ադրբեջանական բեռնափոխադրողին, որը, ըստ ամերիկացի քննիչների, վերահսկվում էր կառավարության կողմից»:

«ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու գեներալներ՝ Դանկըն ՄըքՆաբը և Ուիլյըմ Ֆրեյզըր III-ը, որոնք վերահսկում էին մատակարարման երթուղիները 2008-2014 թվականներին, թոշակի անցնելուց հետո, փորձել են շահույթ ստանալ ադրբեջանական կողմի հետ ունեցած իրենց կապերով», գրում է «Վաշինգտոն փոստը»: Միացյալ Նահանգների տրանսպորտային հրամանատարությունը («Տրանսկոմ») «ՄըքՆաբի պաշտոնավարման ընթացքում 2230 բեռնափոխադրումներ է պատվիրել Silk Way-ին, գումարած 1117 թռիչքներ Ֆրեյզըրի ղեկավարության ժամանակ՝ 369 միլիոն դոլար ընդհանուր արժեքով»: Չորս աստղ ունեցող գեներալները, ակտիվ ծառայությունից թոշակի անցնելուց հետո, արժեքավոր խորհրդատվական գործարքներ են կնքել Silk Way ավիաուղիների հետ:

ԱՄՆ զինված ուժերը սովորաբար հաստատում են նման աշխատատեղերը թոշակի անցնելուց հետո, սակայն մերժել են գեներալ ՄըքՆաբի թույլտվությունը, քանի որ լուրջ մտավախություններ ունեին, որ այն «պոտենցիալ խայտառակություն է և վտանգավոր կլինի ազգային անվտանգության համար… վախենալով, որ խորհրդատվական աշխատանքները սկանդալ կառաջացնեն»՝ ըստ Ռազմաօդային ուժերի ներքին  փաստաթղթերի: Գեներալ ՄըքՆաբը մեծ ջանքեր է գործադրել՝ պայքարելու օդային ուժերի կողմից իր աշխատանքի մերժման դեմ: Համաձայն 2015 թվականի հուշագրի՝ գեներալ Ֆրեյզերը նախազգուշացրել է ԱՄՆ զինված ուժերին, որ «եթե ԱՄՆ կառավարությունը խանգարի նրան աշխատել Silk Way-ի համար, ԱՄՆին սպասվում է Ադրբեջանի «պատասխան հարվածը», և որ Ալիևի կառավարությունը կարող է որպես փոխվրեժ նույնիսկ արգելափակել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մատակարարման երթուղիները դեպի Աֆղանստան»։

Ռազմաօդային ուժերի քաղաքացիական իրավաբան Ֆիլիպ Դիվերն իր առարկության մեջ գրել է՝ քանի որ ԱՄՆ-ը Silk Way ավիաուղիներ ընկերությանը տրամադրել է 369 միլիոն դոլար, և քանի որ երկու գեներալները կառավարել են Ադրբեջանով մատակարարման երթուղիները, կարող էր թվալ, թե ՄըքՆաբն ու Ֆրեյզըրը գիտեին, «որ ծառայության առավելությունը՝ շահութաբեր խորհրդատվական պայմանագիրն է Silk Way-ից՝ թոշակի անցնելուց հետո»: ՄըքՆաբն ասել է, որ հինգ-վեց անգամ այցելել է Ադրբեջան:

ՄըքՆաբը «Վաշինգտոն փոստին» ասել է, որ «Մի անգամ նա Silk Way-ի ղեկավարին հրավիրել է ընթրիքի իր տանը՝ Իլինոյսի Սքոթ ռազմաօդային բազայում»։ 2011 թվականի դեկտեմբերին ռազմաօդային ուժերից թոշակի անցնելուց հետո, «նա ասաց, որ Silk Way ավիաուղիների պաշտոնյաները կապվել են նրա հետ հնարավոր բիզնես գործարքի համար»: Silk Way-ը ցանկացել է արդիականացնել իր օպերատիվ կառավարման կենտրոնը Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Ընկերությունը 2013 թվականի հունիսին ՄըքՆաբին հրավիրել է վերադառնալ Ադրբեջան և առաջարկել է նրան վարձել որպես խորհրդական»։ Նույն ամսին նա «ստեղծել է Ares Mobility Solutions խորհրդատվական ընկերությունը՝ համագործակցելով օդային ուժերի պաշտոնաթող գնդապետի և նավատորմի ռեզերվի կապիտանի հետ, որն աշխատել էր ավիաընկերության ոլորտում: Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ares-ը պայմանագիր է կնքել Silk Way-ի հետ, որն ամսական վճարել է 10 հազար դոլար գումարած ծախսերը: Գործարքի համաձայն՝ ՄըքՆաբը յուրաքանչյուր երեքից հինգ ամիսը մեկ պետք է մեկներ Բաքու՝ մի քանի օր աշխատելու համար»:

2011 թվականին «Տրանսկոմի» ռազմաօդային ուժերում իր պաշտոնը ստանձնելուց հետո գեներալ Ֆրեյզըրը մեկնել է Բաքու և հանդիպել նախագահ Ալիևի հետ. «Առաջիկա երեք տարիների ընթացքում Ֆրեյզըրը երկու անգամ հանդիպել է Ալիևին Ադրբեջանում և մեկ անգամ Նյու Յորքում, ըստ Ադրբեջանի կառավարության»:

2014 թվականի ապրիլին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն այցելել է Իլինոյսում գտնվող Սքոթ ռազմաօդային բազա՝ շրջելու «Տրանսկոմի» կենտրոնակայանում: Նա Ֆրեյզըրին, որը շուտով թոշակի էր անցնելու, ասել է, որ «շատ հնարավորություններ կան ապագա ռազմական և առևտրային համագործակցության համար» Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև, ասվում է ԱՄՆ զինված ուժերի մամուլի հաղորդագրության մեջ:

Թոշակի անցնելուց հետո Ֆրեյզըրը աշխատանքի առաջարկ է ստացել Silk Way Group-ից։ Ֆրեյզըրը նախօրոք թույլտվություն է խնդրել օդային ուժերից՝ նշելով, որ «կլինի խորհրդական, որը տրամադրում է առարկայական մասնագիտություն» և «կօգնի զարգացնել ապագա բիզնես հնարավորությունները» օրական 5000  դոլար վարձատրությամբ: Սակայն ռազմաօդային ուժերը մերժել են նրա խնդրանքը։ Ֆրեյզըրը ներկայացրել է երկրորդ դիմումը, որը նույնպես մերժվել է: «Ֆրեյզըրն իր դիմումում չի նշել, որ իր որդին՝ Ուիլյամ Ֆրեյզըր IV-ը, նույնպես աշխատել է Ադրբեջանում ավիացիոն բիզնեսում», գրել է «Վաշինգտոն փոստը»։ Նրա որդին՝ «ԱՄՆ ծովային ուժերի նախկին սերժանտը երկու տարի առաջ աշխատանքի էր անցել որպես «Ադրբեջանական ավիաուղիներ» պետական ավիափոխադրողի նախագահի օգնական՝ որպես հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության մասնագետ»:

ԱՄՆ դաշնային օրենքը պահանջում է, որ զինվորական անձնակազմը, որը ծառայել է առնվազն 20 տարի, թույլտվություն ստանա նախքան որևէ արժեքավոր բան ընդունելը օտարերկրյա կառավարությունից կամ օտարերկրյա կառավարությունների կողմից վերահսկվող ընկերություններից: Երբ ռազմաօդային ուժերը պարզեցին, որ ՄըքՆաբը նախապես թույլտվություն չի խնդրել Ադրբեջանում իր աշխատանքի համար, նրա հետագա դիմումը մերժվեց: Նրան ասել են, որ խախտել է ԱՄՆ օրենքը։ «Օրենքը խախտելու համար քրեական պատիժ չկա, բայց զինված ուժերը կարող են պահել կենսաթոշակային վճարումները նրանցից, որոնք այդպես են վարվում: ՄըքՆաբը հաստատել է, որ պաշտպանության նախարարությունը նվազեցրել է իր կենսաթոշակը, սակայն հրաժարվել է ասել, թե որքան», գրել է «Վաշինգտոն փոստը»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}