Ովքե՞ր են ադրբեջանցի «էկոակտիվիստները» և որտեղի՞ց են ֆինանսավորվում
«Նրանց թվում կան զինվորականներ, բացարձակ հայատյաց հայացքներով։ Ակնհայտ է, որ փորձ է արվում ցուցադրել, թե անկախ «էկոակտիվիստներ» են։ Ավելին ասեմ՝ նրանց թվում կան կազմակերպություններ, որոնք Ադրբեջանի առաջին տիկնոջ հիմնադրամից են ֆինանսավորում, Հեյդար Ալիև հիմնադրամից, Կառավարությունից, պետական բյուջեից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան , «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ովքե՞ր են «էկոակտիվիստները»,որոնք փակել են Լաչինի միջանցքը։
Նա շեշտեց, որ միակողմանի լուսաբանում է տեղի ունենում և ողջ աշխարհը ծանոթանում է տեղի ունեցածին միայն ադրբեջանական լատվամիջոցների աչքերով։
«Հայկական ԶԼՄ-ներն ընդհանրապես մուտք չունեն։ Ավելին՝ ես խոսել եմ Արցախի լրատվամիջոցների հետ, նրանց անգամ չի թույլատրվում մոտենալ այդ հատվածին։ Ադրբեջանական լրատվամիջոցները բացահայտ սադրում են, թշնամանք են հրահրում, հայատյացություն են տարածում։ Աշխարհին ներկայացնում այն, ինչ իրենց պետք է։ Մենք հիմա պետք է իրական ապացույցներով ներկայացնենք, որ աշխարհը տեսնի»,- ասաց Թաթոյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան