Միջանցքը փակելով Ադրբեջանը պատերազմ է հրահրում, մենք չենք ուզում պատերազմ. Անդրանիկ Քոչարյան
«Բլոկադա միայն Լենինգարդը չի տեսել, մենք էլ, Արցախն էլ տեսել ենք: Միջանցքը փակ էլ է եղել, բացվել է և այդ միջանցքի փակ լիները և նրա կարևորությունն Արցախի բնակչության կենսագործունեության համար, բերել են պատերազմական գործողություններին»,-ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պնդելով, որ արցախյան առաջին պատերազմը սկսվել է միջանցքի համար:
Քոչարյանի խոսքով՝ նման գործողությամբ Ադրբեջանն վնաս է պատճառում նաև իրեն, որովհետև 90-ականների նման գործողությունները բերեց պատերազմի, որում Բաքուն պարտվեց:
«Նմանատիպ գործողություններով, միջանցքը փակելով նա պատերազմ է հրահրում, մենք չենք ուզում պատերազմ: Եթե 90-ականներին նրանք գնային խաղաղության ճանապարհով՝ Հադրութում չէին սկսվի գործողությունները, նաև Սումգաիթում... Վերջին հաշվով մեր ժողովուրդը գտավ այն ուղին, որով պետք է իր անվտանգության խնդիրները լուծեր՝ կառուցել սեփական բանակը: 44-օրյա պատերազմից հետո էլ մեր առաջին խնդիրը հանգիստ մեր անվտանգային միջավայրի ստեղծումն է, առաջին հերթին վեականգնել այն բոլոր կարողությունները որը խաղաղություն կապահովի»,-ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով ըննդիմադիր պատգամավորների՝ ԱԺ դահլիճը լքելու փասըին Անդրանիկ քոչարևյանը հայտարաեց, որ նարնք գնացին նոր խրամատ փորելու:
«Պարզվում է՝ գնացին կառավարության դեմ, բա հո՞ չէին գնալու Ստեփանակերտ ապրելու»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ բավարար եմ գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները. Արծվիկ Մինասյան
- Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու. Տիգրան Աբրահամյան
- Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի
- Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին