Պաշտոնական Մոսկվան պետք է կայացնի այդպիսի քաղաքական որոշում․ Արմեն Աշոտյան
«Թող միջազգային հանրությունը տեսնի, որ անկախ նրանից, թե Նիկոլը, այլ անթասիբ սրիկաներ, ինչեր են խոսում տարբեր մայրաքաղաքներում, պետք է տեսնեն, որ հայերը ձեռքերը չեն լվացել Արցախից»,- Կառավարության շենքի դիմաց «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Քաղաքական գործիչը հորդորեց Սփյուռի հայությանն անտարբեր չլինել Արցախի խնդրին։
«Սփյուռքի մեր հայրենակիցներ, հիմա ձեր բեմ դուրս գալու ժամանակն է, ձեր քաղաքական իշխանությունների միջոցով օգնել Արցախին պայքարելու եւ դիմակայելու: Նոր տարվա բացիկների փոխարեն նամակներով ողողեք ձեր պատգամավորների, նախարարների փոստարկղերը: Թող տեսնեն, որ Ձեզ համար Քըրիսմըսը՝ մերրի չի, Նյու յեարը ՝հեփփի չի, արե՛ք դա։ Փակե՛ք ճանապարհները, մայրուղիները, ինչպես փակում էինք 44-օրյայի ժամանակ: Սփյուռք, Արցախը քո կարիքն ունի:Խնդրում եմ մի մոռացիր դրա մասին։ Էս սրիկաներն ասում են՝ ստեղծված իրավիճակում Հայաստանն անելիք չունի, դա Արցախի ու Ռուսաստանի խնդիրն է:18+ բառապաշար չեմ օգտագործելու, ամաչում եմ Ձեզանից։ Լուսահոգի մայրս ասում էր՝ Արմեն ես քեզ այդպես չեմ դաստիարակել։ Մեզ կյանքն է դարձրել էմոցիոնալ, հայհոյախոս, որովհետև այսօրվա իրականության մեջ նորմալ հայը չի կարող նորմալ ապրել։ Այսօրվա իրականությունը մղձավանջ է»,- ասաց Աշոտյանն ու շարունակեց․
«Մենք այստեղ ենք, որ ճնշենք այս մարդուն։ Այստեղ ենք, որ ասենք՝ դու անելիք ունես, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դու ես ստորագրել էն Արայիկ Հարությունյանը չի ստորագրել, այլ դո՛ւ ես վիզ առել Արցախի ժողովրդի անունից, հետևաբար անելիք ունես»,-ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:
Անդրադառնալով միջազգային գործընկերներին, Աշոտյանը շնորհակալություն հայտնեց ռուս խաղաղապահներին իրենց ծառայության համար.
«Ես գիտեմ, որ ավելի կտրուկ գործողությունների կարիքը կա և դրա համար քաղաքական որոշման կարիքը կա: Պաշտոնական Մոսկվան պետք է կայացնի այդպիսի քաղաքական որոշում»։
Հարակից հրապարակումներ`
- Այս լույսը էն լույսին պետք է փակի, այս կրակը էն կրակին պետք է փակի․ Մոմավառություն՝ Հանրապետության հրապարակում
- Սերժ Սարգսյան. Այո, բոլորիս ակնկալիքներն ավելի շատ էին Ռուսաստանից
- Տղա՞ եք, գնացե՛ք Գորիս-Կապան, գնացե՛ք Սև լիճ, Ջերմուկի սարերն ու Ստեփանակերտ․ Շարմազանով
- Սերժ Սարգսյանը կառավարության շենքի մոտ է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան