Այսօր մեր ժողովուրդն արդեն չի մտածում ավելի լավ ապրելու մասին, այլ մտածում է ապրելու իրավունքը գոնե պահելու մասին. Նարեկ Սամսոնյան
«Երեք օր է Արցախում տեղի է ունենում հումանիտար բլոկադա։ Արցախցին չունի գազ, հնարավոր է այսօր, վաղը չունենա լույս։ Իսկ մարդիկ, որոնք պարտավոր են մտածել այս խնդիրների լուծման մասին, զբաղված են տարատեսակ ոչնչաբանություններով»,- կառավարության շենքի դիմաց «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց՝ մարդիկ, որոնք պարտավոր էին անել ամեն ինչ, որ չհասներ սրան, զբաղված լինեին նախ այս ամեն ինչը թույլ չտալով, եթե եղել էր՝ կանխելով, հարցերը լուծելով, զբաղված են ոչնչով։
«Այսինքն՝ զբաղված են ոչ թե ոչնչով, հենց ադրբեջանցիների օրակարգը սպասարկելով»,- ընդգծեց Սամսոնյանը։
Նա նշեց, որ այս ամեն ինչը պարզ էր իրենց դեռ 2018 թվականից։
«Սկսած 2018 թվականից՝ կառավարության շենքը բռնազավթածներն ամեն ինչ արել են, որ այս օրերը մոտենան։ Իրենց բոլոր գործողություններով, անգործություններով արել են ամեն հնարավորը, որ մենք այսօր այս օրին լինենք, անելու են ավելին, որ ավելի վատ օրում հայտնվենք։
Այսօր մեր ժողովուրդն արդեն չի մտածում ավելի լավ ապրելու մասին, այսօր մեր ժողովուրդը մտածում է ապրելու իրավունքը գոնե պահելու մասին, որովհետև սրանք հասցրել են այնտեղ, որ մենք ոչ մի հեռանկար, կանխատեսելիություն, նմանատիպ ոչ մի բան չունենք»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց, որ իրենք այստեղ են ասելու՝ արցախցին մենակ չէ, ասելու կառավարության շենքը բռնազավթածներին, որ՝ «դուք գնալու եք ու դրանից հետո տեսնելու եք, թե ինչ եք արել, որ այս օրին եք հասցրել այս երկիրը»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունների ցինիկ, կարճատես և ազգադավ դիրքորոշումը մեզ հասցրել է այս վիճակին. Չալաբյան
- Ոստիկանները Հանրապետության հրապարակում տոնածառն են հսկում
- ՔՊ-ի ներկայացրած օրակարգը որևէ ձևի համարժեք չէ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին. Աբրահամյան
- Վաղը 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ․ ՀՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան