Այս լույսը էն լույսին պետք է փակի, այս կրակը էն կրակին պետք է փակի․ Մոմավառություն՝ Հանրապետության հրապարակում
«Այս հրապարակում վառված տոնածառի լույսերի տակ, եկեք վառենք մեկական մոմեր։ Դրանք սգո մոմավառություն չեն, այլ պայքարի, լույսի մոմեր են։ Այդ մոմերից զոհվածների ընտանիքների սիրտը պետք է մի քիչ փարատվի»,- հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ կրկին շեշտելով, որ այն սգո մոմավառություն չէ, պայքարի ջահ է։
Սակայն ոստիկանության աշխատակիցները փորձեցին խոչընդոտել՝ հավաքվելով անմիջապես տոնածառի տակ, որտեղ նախատեսված էր տեղադրել մոմերը։
«Անվտանգությունից ելնելով, մշտապես այստե՞ղ եք կանգնում, տոնածառի տակ»,- հետաքրքրվեց Աշոտյանը։
«Թող միջազգային հանրությունը տեսնի՝ անգամ այն բանից, որ Նիկոլը և իր այլ սրիկաները, ինչեր են խոսում կաբինետներում, տարբեր մայրաքաղաքներում, ես տեսել եմ դա ինչ է, դա ազգային աղետ է։
«Այստեղ դրեք, գնացեք»,- ասաց ոստիկանը։
«Չէ, ես տղերքի հիշատակի համար եմ դնում, ոտքի տակ չեմ դնելու։ Մաքսիմալ մոտիկ եմ ուզում, որովհետև այս լույսը էն լույսին պետք է փակի, էս կրակը, էն կրակին պետք է փակի։ Ավելորդ պրոբլեմներ մի՛ ստեղծեք»,- շարունակեց Աշոտյանը։
Ոստիկանները պնդում էին,թե անվտանգությունից ելնելով ենք պահանջում։ Ի վերջո եկան համաձայնության՝ ոստիկանները մի քիչ հետ գնացին և մոմավառությունը տեղի ունեցավ։