Արտակ Բեգլարյան. Ունենք իրավիճակ, երբ նույնիսկ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնել
«Իմ գլխավոր պահանջն ուղղված է միջազգային հանրությանը՝ առաջին հերթին ՄԱԿ-ին, որպեսզի իրենք հստակ գործողությւններով Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանեն»,-ասաց Արցախի նախկին պետնախարար, այժմ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։
Հիշեցնենք, որ այսօր նա հայտարարեց գրասենյակի դիմաց անժամկետ նստացույց սկսելու մասին։
Բեգլարյանը Երևան էր երկել մի քանի օր առաջ՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին, որն անցկացվել է դեկտեմբերի 12-13-ը Երևանում։
Բեգլարյանն այժմ չի կարողանում վերադառնալ Արցախ, որտեղ իր ընտանիքն է։
Ադրբեջանցիներն ավելի քան երկու օր փակ են պահում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ 270 երեխա, Արտակի պես, չի կարողանում վերադառնալ տուն, նրանց մեծ մասն օթևանել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
«Այս պահին պետք է վերացնել ադրբեջանական շրջափակումը, բայց նաև պետք է քայլեր ձեռնարկել երկարաժամկետ միջազգային երեշխիքներ ապահովելու ուղղությամբ»,-ասաց Բեգլարյանը լրագրողների հետ հանդիպմանը։
Նա հիշեցեց, որ ՄԱԿ-ը միակ կառույցն է, որը մեխանիզմներ ունի կոնկրետ երկրների խաղաղապահ գործունեություն իրականացնելու, այդ սահմանները նշելու մանդատ տրամադրելու համար, տարբեր ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու հնարավորություն ունի։
2020 թ. պատերազմի ժամանակ Արցախի ՄԻՊ աշխատած Բեգլարյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ը պատերազմի ընթացքում որևէ կերպ չի միջամտել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացրած ռազմական հանցագործություններին։
«Պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջամտությամբ, անցած երկու տարիներին ռուս խաղաղապահները լավ, թե վատ ապահովել են խաղաղություն, անվտանգություն, իհարկե, միջադեպեր տեղի են ունեցել։ Բայց հիմա ունենք իրավիճակ, երբ նույնիսկ ռուս խաղաղպահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնելու, ինչպես նաև անվտանգությունն ամբողջական ապահովելու։ Հետևաբար ՄԱԿ-ը՝ ի դեմս անվտանգության խորհրդի պետք է քննարկի հարցն ու միջազգային լրջագույն երաշխքիներ ապահովի մեր ժողովրդի համար, որպեսզի կարողանանք ապրել ու արարել մեր սեփական երկրում»,-ասաց նա։
Բեգլարյանը նշեց՝ իր պահանջն ուղղված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ու դրա մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի կառավարություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, որը պետք է հանրային կերպով արձագանքի մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին։
«Արցախի շրջափակումը, գազի մակատկարարման խափանումը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հստակ դրսևորում է, մի ժողովրդի նկատմամբ ահաբեկչություն է, որը տանում է Արցախի հայ բնակչության ոչնչացման ու էթնիկ զտման։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը պետք է անհապաղ արձագանքի, այլապես կարող է ուշ լինել»,-ասաց նա` ավելացնելով, որ հակառակ դեպքում արցախցիներն օգտագործելու են իրենց ողջ գործիքակազմն իրենց իրաբունքները պաշտպանելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև. Արտակ Բեգլարյան
- Ես աղջկաս խոստացել էի, որ տուն կվերադառնամ... Արտակ Բեգլարյան
- 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները. ԱՀ ՆԳՆ
- 270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է Արցախի ճանապարհներին. «Թաթոյան» հիմնադրամը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ քայլեր
- Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի. ՀՀ ԱԳՆ
- Մհեր Մուսայելյան. Արցախում 5 հիվանդի անհրաժեշտ է շտապ Երևան տեղափոխել
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանել Արցախի ժողովրդին՝ Գորշ գայլերի և երիտթուրքերի ոճով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան